Երբ երեխա էի, ամեն գիշեր քնում էի ՄՈՐՍ կողքին և երազանքներս պատմում նրան:
Օրինակ, երազում էի, որ նա ինձ խաղալիք գնի:
«Կգնեմ, բայց մեկ պայմանով, որ դու հիմա քնես»,- ասում էր ՄԱՅՐՍ։ Կամ ուզում էի գնալ աշխարհի ամենամեծ զվարճանքների այգին:
«Կտանեմ, բայց մեկ պայմանով, եթե հիմա քնես»:
Մի գիշեր հարցրեցի ՄՈՐՍ.
«Եթե մեծանամ, կկարողանա՞մ հասնել երազանքներիս»:
-Կհասնես, եթե հիմա քնես։
ՈՒ ես ամեն գիշեր երջանիկ քնում էի:
Այնքան քնեցի, որ մեծացա ու երազանքներս փոքրացան։
Անցած գիշեր երազում ՄՈՐՍ տեսա, հարցրեց.
-Գիշերը քնելուց առաջ դեռ մտածու՞մ ես երազանքների մասին;
- Գիշերները չեմ քնում, ՄԱՅՐԻԿ, կորցրել եմ քունս:
-Իսկ ի՞նչ երազանք ունես:
-Դու այստեղ ես, և ինձ այլևս ոչինչ պետք չէ:
-Ես միշտ կլինեմ կողքիդ, միայն մեկ պայմանով, որ գիշերները քնես, - ասաց ՄԱՅՐՍ ու համբուրեց արդեն փակվող աչքերս:
Артур ЕГИНЯН-ի ՖԲ էջից